Թուրքիան պետք է ճանաչի սեփական պատմությունը, եթե ցանկանում է դառնալ քաղաքակիրթ աշխարհի եւ Եվրամիության մասը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս Թաներ Աքչամը:

Նրա կարծիքով` Թուրքիան այսօր այն ավտորիտար երկիրը չէ, ինչ նախկինում, այժմ շարժվում է ժողովրդավարական ուղով: Գիտնականը նշել է, որ չի կարելի Հայոց ցեղասպանության հարցը մանրադրամ դարձնել գերտերությունների ձեռքին:

Նշենք, որ Աքչամը Հայաստանում է` մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը» միջազգային գիտաժողովին:

Նշենք, որ Աքչամն առաջին  թուրքերից էր, ով ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստ: 1978-ից նա ապրում է Գերմանիայում, որտեղ քաղաքական վտարանդիի կարգավիճակ է ստացել: