Հուլիսի 3-ին, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկու ու Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հանդիպման ընթացքում քննարկվել է Կիեւում հայկական եկեղեցի կառուցելու հարցը, հաղորդում է «Խրեշչատիկ» թերթը։
«Հիմա մենք ունենք միայն փոքրիկ մատուռ, որում միաժամանակ կարող է տեղավորվել ընդամենը 10 հոգի։ Հայերս, Կիեւում մոտ 30 հազար ենք։ Պատկերացրեք, թե ինչ է կատարվում մատուռում կիրակի օրերը», — ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը։
Եկեղեցու կառուցման համար տարածքը տրամադրվել է Կիեւի Խարկովյան զանգվածում, այլ ոչ թե Պադոլիեում, ինչպես ցանկացել էին Հայաստանի ներկայացուցիչները։ Քանի որ Պոդոլիեի բնակչությունը դեմ է եղել այդ առաջարկին։
Խաչատրյանը խնդրել է վերանայել դեսպանատան ներկայիս նստավայրը, որն ի դեպ զբաղեցնում է շենքի ընդամենը մի մասը, վարձակալության փոխարեն Հայաստանի տրամադրած միջոցներով շենքն ամբողջովին գնելու հարցը։
Իր հերթին, Լեոնիդ Չերնովեցկին հայտնել է, որ աջակցելու է Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հրատապ խնդիրների լուծմանը։



























