Դեկտեմբերի 13-ին Լոնդոնում կայացած «Բուրլեսկ»(«Burlesque») մյուզիքլի պրեմիերային Շերը բոլորին զարմացրել է իր շիկակարմիր մազերով եւ զգեստի ընտրությամբ: Հետագայում պարզվել է, որ Շերը կեղծամով է եղել:
Երաժշտական աշխարհի 64-ամյա լեգենդը ներկայացել է բրիտանացի դիզայներ Ջուլիան Մաքդոնալդսի կիսաթափանցիկ զգեստով, որը նախորդ ամիսներին այլ տարբերակներով հագել են հայտնի շատ կանայք:





























