Թերթը գրում է, ուղիղ հինգ տարի առաջ Ադրբեջանի զինվորական կազմավորումները Ջուղայում ոչնչացրին վերջին խաչքարը:

Ադրբեջանցիները 2005թ. դեկտեմբերի 14-ին ծանր մուրճերով կտոր-կտոր են արել Ջուղայի խաչքարերի վերջին բեկորները եւ թափել Արաքսը, ինչը նկարահանվել եւ սփռվել է ողջ աշխարհով:

17-րդ դարում մոտ տասը հազարի հասնող խաչքարերից Ջուղայում 20-րդ դարի վերջին մնացել էր միայն երեք հազարը: 2002թ. տարեվերջին Ադրբեջանի կառավարության կազմակերպած բարբարոսության հետեւանքով վերացվեցին նաեւ Ջուղայի վերջին` երեք հազար խաչքարերը: Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման վերջին դեպքն արձանագրվել է 2005-ին: