Ներկայումս ոչ թե բանակից ազատվելն է դժվարացել, այլ գնացուցակն է փոխվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Անընդհատ ասում եք, թե սոցիալական արդարությունն եք վերականգնում, բայց որտե՞ղ է սոցիալական արդարությունն այն երեխաների նկատմամբ, որոնք առողջական խնդիրներով գնում են ծառայության, իսկ խնդիրներ չունեցող երեխաներն ազատվում են ծառայությունից: Ասում են՝ հիմա ազատվելը դժվարացել է, ոչ, այդպես չէ, գնացուցակն է փոխվել. 7 հազարը դարձել է 15-20 հազար դոլար»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը նշեց, որ տարկետման իրավունքը պետք է պահել: