The Washington Post-ի եւ ABC հեռուստաընկերության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը դատապարտում է WikiLeaks-ի եւ դրա հիմնադրի գործունեությունը: Հարցման մասնակից ԱՄՆ քաղաքացիների 68 տոկոսը կարծում է, որ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը վտանգել է ամերիկյան պետության եւ հասարակությանը շահերը: Այդ կապակցությամբ, հարցվածների 59 տոկոսը կողմ է, որ Ջուլիան Ասանժը կանգնի ԱՄՆ-ի դատարանի առջեւ, գրում է Lenta.ru-ն:
Հարցման երիտասարդ մասնակիցների 45 տոկոսը կարծում է, որ Ասանժին պետք է դատել ԱՄՆ-ում, իսկ 46 տոկոսը նրա գործողություններում հանցակազմ չի տեսնում: Ավելի բարձր տարիքային խմբում բացարձակ մեծամասնությունը կողմ է Ասանժի քրեական հետապնդմանն ԱՄՆ-ում:





























