Ֆրանսիայում ավտովթարի հետեւանքով առնվազն 12 երեխա է տուժել: Երկու հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, եւս մեկ երեխա մնացել է ավերակների տակ փակված:
Դեկտեմբերի 14-ին Օկսեր քաղաքի մոտ, Փարիզ եւ Դիժոն քաղաքներն իրար կապող մայրուղու վրա, երկաթուղային կայարանի մոտ աշակերտներով լի ավտոբուսը բախվել է գնացքին: Վթարի պատճառները պարզվում են:




























