Ըստ շրջանառվող լուրերի՝ հայտնաբերվել եւ ձերբակալվել է այն անձը, ով տեւական ժամանակ է՝ զանգում էր Պետական եկամուտների կոմիտե եւ ահազանգում այնտեղ «ռումբի» գոյության մասին, որը, սակայն, մաքսայինում չէր հայտնաբերվում: Ըստ նույն լուրերի՝ այդ մարդը Արտաշես Ավետիսյանն է՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայրը: