Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին 90-ականներիի վերջին գլխավորել է հանցավոր խմբավորում, որը զբաղվել է պատվիրված սպանություններով, մարդկանց առեւանգմամբ եւ մարդու օրգանների առեւտրով: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Դիկա Մարտինի պատրաստած զեկույցի նախագծում:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Արեւմուտքի երկրները անտեսել են Կոսովոյում 20-րդ դարավերջին լուրջ հանցագործությունների մասին տեղեկությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Թաչին եւ «Դրենիցկի խմբի» այլ անդամներ կազմակերպված հանցագործության կոսովյան կառույցներում «գլխավոր խաղացողներն են»,- ասված է զեկույցում, որի նախագիծը հրապարակվել է Կոսովոյում խորհրդարանական ընտրություններում Թաչիի կուսակցության հաղթանակից ընդամենը մեկ օր անց:
«Մենք պարզել ենք, որ «Դրենիցկի» խումբը» գլխավորել է հայտնի քաղաքական գործիչ եւ հնարավոր է, «Կոսովոյի ազատագրության բանակի» ամենաճանչված դեմքը՝ Հաշին Թաչին»,- նշված է զեկույցում:
Կոսովոյի իշխանություններն արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ այդ զեկույցն անվանել են անհիմն, զրպարտչական եւ սպառնացել են դատական զարգացումներով:



























