«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Ժնեւից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:

Մեզ հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» եւ սա ամենեւին չի համարում պարտություն,  հակառակը՝ կարծում է, որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը պետք է մտածի այդ մասին, քանի որ ինքն է դրժում իր մի քանի անգամ արած խոստումը:

Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը»  չափազանց  վշտացրել է իշխանական եւ ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա:

Վերջինս  թիմակիցներին  հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն  աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում