«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այն օրենքը չէ, որը Ազգային ժողովում քննադատելով ընդդիմադիրները ինքնահաստատվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղադասարյանը:

«Ինձ համար զարմանալի է որոշ քաղաքական գործիչների բուռն քննադատությունները նախագծի վերաբերյալ, որովհետեւ խմբակցությունների քննարկումները եղել են շատ կոնստրուկտիվ: Պարզապես որոշ ընդդիմադիր իմ գործընկերներին կխնդրեի, որ ի նկատի ունենան՝ այս այդ օրենքը չէ, որ իրենց ընդդիմադիր կերպարի համար ինքնահաստատման եզրեր գտնեն»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի սահուն քննարկումների արդյունքը ցույց է տվել, որ այն ունի հասարակական պահանջ. «ՀՀԿ-ի կարծիքով սա այն օրենքն է, որը անհրաժեշտ է մեր երկրի ազգային անվտանգությանը եւ հզորացմանը»: