Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի  երկօրյա քննարկման ժամանակ խոսվեց ամեն ինչից, բացի բուն թեմայից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Մենք հասանք Իսրայել, Հյուսիսային Կորեա, մնում էր՝ հասնեինք աշխարհի մայրցամաքներ հասկանալու համար, թե ինչքանով են կապված այդ մայրցամաքները: Սա կարծես ընդհանրական լսում լիներ, այս երկու օրերի ընթացքում ականատես եղանք ոչ բովանդակային, ոչ խորը քննարկման, հնչեցին դեղին մամուլի սրտեր գերող մտքեր, կեղծ հաճոյախոսություններ, անպարկեշտ դրսեւորումներ, մի խոսքով՝ անհեթեթությունների մի ամբողջ փաթեթ»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը: