Դեկտեմբերի 14-ին`ժամը 13.20-ին, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել են «Մերսեդես» մակնիշի 55 ՏՕ 088 եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 08 ՕՏ 584 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ, Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արշակ Գալստյանը եւ «Օպել Վեկտրա»-ի վարորդ, Մեղրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Սմբատ Առաքելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են Մեղրի քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























