Դեկտեմբերի 14-ին`ժամը 11.00-ին, Արարատի մարզի Տափերականի գյուղապետ Մ. Մովսիսյանից ստացված տեղեկության համաձայն` ժամը 05.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Ռ. Չալաբովին պատկանող անասնագոմում գտնվող 14 գլուխ ոչխար:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից: