Հինգշաբթի Եգիպտոսի դատարանը երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի որդուն՝ Օսամա Մուհամմեդին դատապարտել է 3 տարվա բանտարկության՝ զենք պահելու մեղադրանքով, հայտնում է «Մասրավի» լրատվական պորտալը:

Մուրսիի որդուն ոստիկանները ձերբակալել էին անցյալ տարվա դեկտեմբերին:  Հաղորդվում էր, որ նրան կարող են ներկայացնել 2013 թվականին իսլամիստներին տապալելու օրերին բռնության հրահրման մեղադրանքներ:

2013-ի հուլիսին Եգիպտոսի բանակը ժողովրդական բողոքի ալիքի ֆոնին, որը պայմանավորված էր «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչների կառավարմամբ, իշխանությունից հեռացրել է նախագահ Մուրսիին եւ անցումային շրջան հայտարարել: Մուրսիի կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով նրան վերադարձնել երկրի ղեկավարի պաշտոնին: Անկարգությունների եւ բախումների հետեւանքով, որոնք հետեւել են բողոքի ցույցերին, հարյուրավոր եգիպտացիներ են զոհվել: