Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մոհամմադ Ահմադիանը, հաղորդում է Hamshahri թերթը:

Պաշտոնը թափուր էր մնացել, երբ Ալի Աքբար Սալեհին նշանակվել էր ԱԳ նախարար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է երկրի փոխնախագահ, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Մոթաքին մոտ յոթ տարի զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: