Լոնդոնի 20-րդ կարգի սուպերմրցաշարի նախավերջին տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Կենտրոնականը Վլադիմիր Կրամնիկի եւ Մագնուս Կարլսենի պարտիան էր: Հաղթանակի դեպքում Կրամնիկը միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջնախաղում նույնիսկ մեկ փղի առավելությամբ Կարլսենին հաղթել չի ստացվել:  

Մայքլ Ադամս (Անգլիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 0,5:0,5
Լյուկ Մաքշեյն (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 0,5:0,5
Նայջել Շորթ (Անգլիա) - Հաուել (Անգլիա) - 0,5:0,5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 0:5,0:5

Մրցաշարային վիճակը վերջին տուրից առաջ. Անանդ, Մաքշեյն, Կարլսեն` 10-ական միավոր, Կրամնիկ, Նակամուրա` 9-ական, Ադամս` 7, Հաուել` 3, Շորթ` 2: