Ոստիկանությունը տեղեկություն չունի այն մասին, թե ով է եղել Պետական եկամուտների կոմիտե զանգահարող եւ ռումբի մասին ահազանգող անձը:

Մեր հարցին ի պատասխան՝ արդոք այդ անձը Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայր Արտաշես Ավետիսյա՞նն է, ինչպես որ  հայտնում է թերթերից մեկը, ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Մենք այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չունենք»: Նշենք, որ ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի առթիվ հարուցված քրեական գործը վաղուց կասեցված է:

Ի դեպ, ըստ NEWS.am-ի աղբյուրների, ահազանգի հեղինակն իսկապես Արտաշես Ավետիսյանն է, ում այս քայլը դարձել է համընդհանուր զվարճանքի նյութ: Նրա դեմ քրեական գործ չի հարուցվում միայն այն պատճառով, որ Ավետիսյանը պատկառելի տարիքի անձ է: