Եվրամիությունը սպասում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերի գրավոր հաստատմանը, ըստ որի Սահակաշվիլին պարտավորվել էր ռազմական ուժ չկիրառել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ:

Նման հայտարարություն է արել Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը:

Մորելն ասել է, թե ԵՄ-ն լրջորեն է վերաբերում Սահակաշվիլիի պարտավորություններին: «Այդ հայտարարությունը մեզ շատ են հետաքրքրում քանի որ մենք դրա վրա աշխատել ենք մեկ տարի անընդմեջ: Հուսով ենք, որ դա կլինի հետագա հանդիպումների եւ Ժնեւյան քննարկումների հիմքում»,- ասել է եվրադիվանագետը:

Ժնեւյան քննարկումների հերթական փուլը նախանշված է դեկտեմբերի 16-ին, հաղորդել է ER-Portal.ru-ն: Նախօրեին ԵՄ-ն հայտարարել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման մասին: