Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման եւ առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաեւ հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին: