Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքի հարավ-արեւելքում՝ իմամ Հուսեյնի մզկիթից ոչ շատ հեռու իրականացված ահաբեկչության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել։
Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի առավոտյան։ Տեղական իշխանությունների տվյալներով, զոհվածներն ուխավորներ են եղել, հայտնում է IRNA գործակալությունը։
Մեկ այլ՝ ISNA լրատվական գործակալության տեղեկություններով, տուժել է 50, մահացել՝ 15 մարդ։ Գործակալության տվյալներով, ահաբեկչությունն իրականացվել է երեք մահապարտների կողմից, որոնցից մեկը մահացել է պայթյունի ժամանակ, իսկ մյուս երկուսը ձերբակալվել են։




























