ԵՄ-ում ոչ ոք չի ճանաչի Իսպանիայից Կատալոնիայի անկախանալը: Այս մասին Twitter-ում գրել է ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կատալոնիայի խորհրդարանում ասյօր տեղի ունեցած անկախության հռչակագրի քվեարկությունը հակասում է օրենքի գերակայությանը, Իսպանիայի Սահմանադրությանը եւ Կատալոնիայի կանոնադրությանը, որոնք ԵՄ իրավական համակարգի մաս են: Այժմ, ինչպես երբեք պետք է վերականգնել օրինականությունը՝ որպես երկխոսության հիմք եւ Կատալոնիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը երաշխավորել», - գրել է Տայանին: