Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը որոշում է ընդունել լուծարել Կատալոնիայի խորհրդարանը եւ դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ նշանակել, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ես լուծարել եմ Կատալոնիայի խորհրդարանը եւ դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ կանցկացվեն», — Նախարարների խորհրդի արտակարգ խորհրդակցությունից հետո մամուլի ասուլիսում ասել է Ռախոյը:

Նա նշել է, որ խոսքը ինքնակառավարման դադարեցման մասին չէ, այլ նրա նորմալ գործուենությունը վերակագնելու մասին է, որը օրենքից է սկսվում եւ օրենքը կատալոնացիներին է վերադարձնում»:

Կատալոնիայի խորհրդարանը ուրբաթ քվեարկել է Իսպանիայից անկախության հռչակման բանաձեւի օգտին: Դրանից հետո Իսպանիայի Սենատը հավանություն է տվել Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, համաձայն որի Կատալոնիայի կառավարությունը կլուծարվի, ինքնավարությունը դե ֆակտո կղեկավարվի Մադրիդի կողմից եւ նոր ընտրություններ կանցկացվեն: