Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի Կառավարության ղեկավար Կառլես  Պուչդեմոնին ազատել է պաշտոնից, հաղորդում է Reuters-ը:

Ռախոյն ազատել է նաեւ Պուչդեմոնի տեղակալ Օրիոլ Ժունկերասին եւ կառավարության անդամներին՝ դրանով իսկ  լուծարելով տարածաշրջանի կառավարությունը:

Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 21-ին են նշանակվել, նշել է Ռախոյը: