Լոս Անջելեսում երեք ամիս առաջ հետիոտնին վրաերթի ենթարկած մի հայուհի է ձերբակալվել։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 20-ամյա Անի Ոսկանյանի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու պատճառն այն է եղել, որ նա մեքենան վարելիս SMS հաղորդագրություն գրել։

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ 80-ամյա Միսակ Ռանջբարի մարմինը թռել է օդ եւ ընկել մայթեզրին։ Գլենդեյլի բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց, ուր եւ մահացել է գլխի վնասվածքներից։

Քննիչների խոսքով, Ոսկանյանը չի արգելակել մեքենան՝ շարունակելով հաղորդագրություն գրել, հայտնում է Glendale News-Press-ը։