Դեկտեմբերի 15-ի առավոտյան Հայ արիների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀԱՄ-ի հիմնադրման 17-ամյակի տոնական միջոցառում: Նման միջոցառումներ են եղել նաեւ ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի ՀԱՄ կառույցներում:
ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվել է հոգեւոր հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգ եւ արարողություն եւ փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, Հայոց փառահեղ նախնիք եւ հայրենիքը, ՀԱՄ կառույցի անցած ճանապարհը:
Տոնական խոսքով հանդես է եկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որից հետո եղան գինեձոներ եւ հայկական ուտեստների համտեսում:
Վերջում կայացել է ՀԱՄ Գերագույն Խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են կառույցի հետագա անելիքները, հատկապես միասնական ազգայնական թիմով ՀՀ ԱԺ ընտրություններին հնարավոր մասնակցության հարցը, եւ հայ-ադրբեջանական (թուրքական) հակամարտության խորացման ռազմական գործողությունների դեպքում ՀԱՄ անդամների մասնակցության ձեւն ու ընդհանուր գործունեությունը:





























