Թուրքիայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  համալսարանում Էրդողանի ելույթի ժամանակ դրսում կանգնած ուսանողները սկսել են բողոքի ակցիա իրականացնել եւ կարգախոսներ հնչեցնել։ Ոստիկանությունը միջամտել է եւ ձերբակալել է մի քանի ուսանողների։