Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը՝ Ալեքսանդրը հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Ախտորոշումը դեռ պարզ չէ, բայց հնարավոր է, որ խնդիրը կապված լինի տրոմբների հետ:

Ալեքսանդր Տիմոշենկոն գտնվում է Կիեւի հիվանդանոցներից մեկում: Յուլիա Տիմոշենկոն ամուսնու կողքին է անցկացրել ողջ գիշեր, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նրան այսօր հրավիրել են դատախազություն, բայց ամուսնու առողջական խնդիրների պատճառով, նա, հնարավոր է, չայցելի դատախազություն: