Թեհրանում բացվել է Մամուլի եւ լրատվական գործակալությունների 23-րդ միջազգային ցուցահանդեսը։ Բացմանը ներկա է եղել Իրանի առաջին փոխնախագահ Իսհաղ Ջահանգիրին, փոխանցում է ԻՐՆԱ գործակալությունը։
Ցուցահանդեսի շրջանակում կկայանան արտասահմանցի լրագրողների մի քանի մամուլի ասուլիսներ, սեմինարներ եւ ժամանակակից լրագրության հարցերով փորձագետների խորհրդատվություններ։




























