Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջի փաստաբանը հայտնել է, որ իր կողմնակիցներն արդեն հավաքել են ազատման համար անհրաժեշտ գումարի մոտ կեսը, հաղորդում է BBC Russian-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ասանջը ձերբակալվել էր Լոնդոնում՝ դեկտեմբերի 7-ին՝ Շվեդիայի հարցումով: Այդ հարցում նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

Նախօրեին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանը որոշել էր ազատ արձակել Ասանջին՝ 200 հազար ֆունտի դիմաց: Շվեդական դատախազությունը, սակայն, բողոքարկել էր, եւ Ասանջն առնվազն եւս երկու օր մնալու է անազատության մեջ:

Ըստ փաստաբանի, Ասսանջի կողմնակիցները առաջիկայում կհավաքեն ողջ գումարը: