Թուրքիայի էթնիկ քրդերը կկարողանան իրենց մայրենի լեզուն սովորել թուրքական համալսարանում։ Երկրի բարձրագույն կրթության վարչությունը հինգշաբթի օրը հաստատել է այն որոշումը, որի համաձայն, երկրի քրդերով բնակեցված տարածաշրջանի հարավ-արեւմտյան ամենահեռավոր կետում գտնվող Mardin Artuklu University համալսարանում պետք է դասավանդվի քրդերեն լեզուն։

Նման որոշում է կայացվել հակամարտությունների հաղթահարմանն ու երկրի քուրդ բնակչության հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի կառավարության վերջերս նախաձեռնած փորձերի լույսի ներքո։

Հիշեցնենք, որ Թուրքիայում քրդերենը երկար ժամանակ պաշտոնապես արգելված է եղել կրթության ու զանգվածային լրատվամիջոցների համակարգում։