Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի երկու զորամասեր եւ մասնակցել բանակային շինությունների բացման արարողություններին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծանոթանալով նորակառույց զորանոցների պայմաններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների ծառայության պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, եւ այսուհետ եւս ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում զինվորներն ունենան հարմարավետ զորանոցներ, ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարաններ, ուսումնական պարապմունքների համար նախատեսված բարեկարգ լսարաններ, գրադարաններ, մարզասրահներ, ժամանցի կազմակերպման համար անհրաժեշտ սենյակներ:





























