Time հանդեսը, որ ամեն տարի հրապարակում է «Տարվա մարդ» պատվավոր տիտղոսը, այս տարվա մարդ է ճանաչել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին:

Ցանկում նշվում էր նաեւ փոփ-երգչուհի Լեդի Գագայի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի, «Ավատարի» հիմնադիր Ջեյմս Քեմերոնի, Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի անունները, նաեւ գործազուրկ ամերիկացիների հավաքական կերպարը:

Հանդեսի վարկածով, այս կոչմանն արժանանում է մարդը կամ մարդիկ, որոնք տարվա ընթացքում առավել շատ են ազդեցություն ունեցել լուրերի կամ կյանքի վրա՝ լավ կամ վատ իմաստով:

Ի դեպ, հանդեսի ընթերցողներն ավելի ուղղամիտ էին գտնվել եւ էլեկտրոնային քվեարկության ընթացքում «Տարվա մարդ» էին ճանաչել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին: