Մոսկվայում Կիեւյան կայարանի հրապարակի մոտ, որտեղ ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը, տեղի է ունեցել առաջին բախումը:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, կռվարարները ձերբակալվել  են ՕՄՕՆ-ի կողմից:

Հրապարակում ներկայումս 300 մարդ կա, որոնց շարքում են նաեւ լրագրողներ,  սլավոնական եւ կովկասյան արտաքինով երիտասարդներ:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, «Եվրոպական» առեւտրի կենտրոնի մուտքի մոտ մի խումբ երիտասարդներ հարցազույցներ են տվել մի շարք լրատվամիջոցների եւ հրաժարվել են հեռանալ ոստիկանության պահանջով: Նրանց բոլորին ոստիկանությունը ձերբակալել է:

«Եվրոպական» առեւտրի կենտրոնին են մոտենում ՕՄՕՆ-ի աշխատակիցները: 

«Կոմերսանտ FM» ռադիոկայանը հաղորդում է, որ «Եվրոպական» առեւտրի կենտրոնի առջեւ անընդհատ բախումներ եւ կռիվներ են լինում սլավոնական եւ կովկասյան արտաքինով երիտասարդների միջեւ: Ներկայումս ձերբակալվում են սլավոնական արտաքինով մարդիկ: Նրանց բոլորին ուղեկցում են դեպի ՕՄՕՆ-ի ավտոբուսներ: Մթնոլորտը շիկացած է: