Կենտրոնական Թուրքիայում, Վանա լճի ափին գտնվող Ահլաթ քաղաքից 12 կմ դեպի հարավ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 02։36-ին տեղի է ունեցել 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունից, էպիկենտրոնում՝ Սելչուղլու գավառում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ։
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, օգնություն ստանալու նպատակով հիվանդանոցներ են դիմել շուրջ 100 տուժածներ։ Երկրաշարժի առաջացրած ավերածությունների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։




























