ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է այն տեղեկությունը, թե դերասանը փորձել է բացել Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկի փողոցի  բնակարանի դուռը եւ ձերբակալվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջիգարխանյանն ու Սողոմոնյանը ոստիկանների կողմից բռնվել են այն պահին, երբ իբր փորձել են բացել Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող բնակարանի դռան փականը, որտեղ դերասանն ապրել է կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ, որը վերջինիս սեփականությունն է:

«Հերթական սուտն է: Ոչ մի վերակարգ չի եղել, ես, ի դեպ, այդ ժամանակ Մոսկվայում չեմ եղել, այլ Արմեն Բորիսովիչի հետ հեռախոսային կապի մեջ էի»,- հստակեցրել է Սողոմոնյանը:

Դրանից զատ, նա Ջիգարխանյանի անունից դիմել է լրագրողներին՝ խնդրելով չփորփրել դերասանի անձնական կյանքը: