Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշել է Իրաքի դեմ բոլոր պատժամիջոցները չեղյալ համարել: Սադամ Հուսեյնի տարիներից մնացած վերջին պատժամիջոցները վերաբերում էին «Նավթ պարենի դիմաց» ծրագրին, քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Բաղդադի գործունեությանը եւ Իրաքի զարգացման հիմնադրամի միջազգային կառավարմանը, հաղորդում է AP-ն:

Պատժամիջոցների վերացման նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն: Իրաքի միաջզգային կարգավիճակն այժմ նույնն է, ինչ 1990թ. Քուվեյթ ներխուժելուց առաջ: Իրաքը Քուվեյթին շարունակում է վճարել 24 միլիարդ դոլարի ռազմատուգանքի մնացած մասը: