Մոսկվայի կենտրոնում ՋԻՓ-ի հարբած վարորդը խոշոր ավտովթար է առաջ բերել, որի հետեւանքով ջարդվել է ավելի քան 20 ավտոմեքենա, իսկ վարորդը ծեծ է կերել վնասված մեքենաների տերերից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», արծաթագույն Hyundai ՋԻՓ ավտոմեքենայի վարորդը, փորձելով դուրս գալ խցանումից, աջ կողմով վնասել է խցանման մեջ գտնվող մեքենաներին, ապա փորձել շարունակել ճանապարհը:

Երբ մեքենաների վարորդները կանգնեցրել են նրան, պարզվել է որ նա նաեւ հարբած է: Ծեծկռտուք է սկսվել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանները, որպեսզի ձերբակալեն մեղավորին եւ հանգստացնեն վրդովված վարորդներին:

Պարզվել է, որ վնասված մեքենաների թիվը 20-ից ավելի է եղել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին ծեծն սկսել են ոչ թե վարորդները, այլ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, ով ոտքով ու բռուցքներով սկսել է հարվածել հարբած վարորդին: Երբ նրան հաջողվել է դուրս բերել մեքենայից, ոստիկանին են միացել նաեւ տուժած մեքենաների վարորդները: