Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Աբդուլա Գյուլն ու Դմիտրի Մեդվեդեւն այսօր քննարկել են ղարաբաղյան հարցը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են ռուս-թուրքական միջազգային եւ տնտեսական համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները քննարկել են վառելիքա-էներգետիկ ոլորտում համագործակցության խնդիրներ: Կողմերը հատուկ ընդգծել են ռազմավարական գործընկերության կայուն մակարդակը, առեւտրաշրջանառության բարձր մակարդակը:



























