Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-15-ը աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։
«Грузия Online» կայքի փոխանցմամբ՝ Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հիշեցնենք, որ Վաշաձեն օրերս գտնվում էր Հայաստանում եւ հանդիպել էր հայաստանյան պաշտոնյաների հետ:



















