ՁԻԱՀ-ով հիվանդն առանջին անգամ լիովին բուժվել է գերմանացի բժիշկների բարդ մեթոդաբանության շնորհիվ:

Դեռեւս երեք տարի առաջ Բեռլինում մշտապես բնակվող ամերիկացի հիվանդը ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, քանի որ տղամարդը հիվանդ էր նաեւ լեյկեմիայով, գրում է Utro.ru-ն:

Պարզվել է, որ փոխպատվաստած ոսկրածուծային բջիջները մուտացիային են ենթարկվել` դառնալով անհաղորդ ՁԻԱՀ-ին: