Բեյրութից հյուսիս գտնվող Սանին լեռան վրա Լիբանանի բանակը հայտնաբերել է իսրայելական լրտեսական տեսախցիկներ, որոնցով մշտական դիտարկման տակ է եղել Բեյրութը եւ Բեքաա դաշտավայրի մեծ մասը, որը գտնվում է Սիրիայի սահմանի երկայնքով: Ավելի կատարյալ լրտեսական սարքեր տեղադրված են եղել Բեյրութից հարավ գտնվող Բարուք լեռան վրա, գրում է ՌԻԱ Նովոստին: