Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգի մրցույթ: «Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի մասնակիցը հանդես կգա այդ մրցույթում հաղթած երգով: NEWS.am-ին Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երգը պետք է հնչած չլինի մինչեւ 2010թ. հոկտեմբերի 1-ը: Այն պետք է զերծ լինի քաղաքական ու կոմերցիոն ենթատեքստից եւ հաղորդի դրական հույզեր: Երգի տեւողոթյունը պետք է չգերազանցի երեք րոպե, տեքստը պետք է լինի անգլերեն, կամ հայերեն: Դյուսելդորֆում կայանալիք 2011թ. Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու է Էմմին: