Աբու Դաբիում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում գլխավոր սենսացիան մատուցեց Աֆրիկայի ուժեղագույն ակումբը` Կոնգոյի Մազեմբեն, որը 2:0 հաշվով առավելության հասավ Լիբերտադորեսի գավաթակիր` բրազիլական Ինտերնասիոնալի նկատմամբ:
ՖԻՖԱ-ի հովանու ներքով կազմակերպվող մրցաշարի եզրափակիչում աֆրիկացիների մրցակիցը կլինի Միլանի Ինտերը, որը 3:0 հաշվով պարտության մատնեց Ասիայի ուժեղագույն ակումբին` հարավկորեական Սոննամ Իլվային:





























