Գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը բավական մարդասեր անձնավորություն է: Երբ իր աշխատակիցները հետաքրքրվել են, թե ինչ կարող են նրան նվիրել ծննդյան օրը, Ալավերդյանը ասել է՝«փող հավաքեք»: Նվազագույն գումարն էլ կազմել է 200 ԱՄՆ դոլար: Աշխատակիցներից շատերը, սակայն, չեն կարողացել նախարարին այդքան թանկ նվել անել, եւ երբ նրանցից մեկը Ալավերդյանին ասել է. «Կլինի, փող չունեցողը մի քիչ փոքր գումար տա», նա հումանիստ է գտնվոլ. «Այո, այո, մարդկանց մի ստիպեք...ով կարող է ՝ 200 դոլար տալ՝ թող տա, ով կարող է 20 դոլար տալ՝ թող 20 տա»: