Ռուսական գործարար շրջանակներին մոտ կանգնած օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը` Հովսեփյանների` Ռուսաստանում «դրած» ընտանեկան բիզնեսի համակարգողն ու կառավարիչը լուրջ խնդիրներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների եւ իրավապահ մարմինների հետ, ինչի հետեւանքով ՌԴ իրավապահ մարմինների տվյալներով ներկայումս թաքնվում է Վրաստանում:
«Չմանրամասնելով իրավապահ մարմինների հետ Հովսեփյանի ունեցած խնդիրների շրջանակը` մեր աղբյուրները առայժմ բացահայտեցին, որ «Русское золото» հոլդինգի նախագահ Ալեքսանդր Տարանցեւի շինարարական կապալառու եղած ժամանակ Հակոբ Հովսեփյանը լուրջ դրամական եւ ռեսուրսային յուրացումներ է կատարել: Այդ միջոցների հաշվին նա մասնավորապես Ռուսաստանում շքեղ տուն է կառուցել իր համար: ՌԴ իրավապահների բացահայտումների շրջանակներում իրենից կատարված այս շորթումների վերաբերյալ տեղեկացել է նաեւ Տարանցեւը: Ավելորդ չի լինի նշել, որ 1996-ից 1998 թվականներին Հակոբի եղբայր Հովհաննես Հովսեփյանը ուսանել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայում»,-տեղեկացնում է թերթը:




























