Նախօրեին կործանվել է փոքրիկ ուղեւորատար մի օդանավ, որն իրականացնում էր Լամիդանդա-Կատմանդու չվերթը՝ Նեպալում, Հիմալայներում: Օդանավում եղած բոլոր 22 մարդիկ մահացել են, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանն ու փրկարար ծառայություններին:
Օդաչուների հետ կապը կտրվել է թռիչքից քիչ անց: Ավելի ուշ որոնողա-փրկարարական օդանավը հայտնաբերել է դեպքի վայրը, Օդանավն ընկել է երկրի արեւելքում՝ բաժանվելով մի քանի մասի: Օդանավը պատկանում էր Tara Air ընկերությանը: Օդանավի ուղեւորների մեջ նեպալցիներ էին եւ մեկ ամերիկացի:





























