Թուրքիայում այսօր՝ դեկտեմբերի 16-ին սկսվում է «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման ծրագրի մեջ ներգրավված զինվորականների առաջին դատական լսումը։

Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում բացված բացված դատական գործը ներառում է 196 անձանց նկատմամաբ մեղադրանք՝  հեղաշրջման փորձի մեղադրանքով։  Հեղաշրջման փորձի մեջ մեղադրվում են ինչպես ծառայության մեջ գտնվող այնպես էլ պաշտոնաթող գեներալներ։

Առաջին դատավարության ընթացքում կճշտվեն ամբաստանյալների անձնական տվյալները, կընթերցվի մեղադրական զեկույցը, որը կազմում է 968 էջից։

«Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող  գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության  նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։

Նշենք, որ այս մասին հայտնի էր դարձել, երբ թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասները, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

«Մեծ մուրճ»-ի գործով առանցքային մեղադրյալները հերքում են հեղաշրջում կազմակերպելու փաստը՝ պնդելով, թե դա եղել է ուսումնավարժական ծրագիր։