Բաքվում վթարի է ենթարկվել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներով մեքենան:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի Բինագադինյան շրջանում:
Զորամասի զինվորներին տեղափոխող բեռնատարի վթարի արդյունքում մի քանի զինվորներ վնասվածքներ են ստացել: Նրանցից երեքի տեղափոխել են հիվանդանոց:





























