Մոսկվայում դեկտեմբերի 12-ին Ղրղըզստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվում են երեք անչափահասներ:

Ինչպես հաղորդել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը՝ կասկածյալների ինքնությունը պարզվում է: Ձերբակալվել է նրանցից մեկը՝ 14-ամյա մի դեռահաս: Մարկինի խոսքով, սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով:

Թեեւ, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», չի բացառվում, որ սպանությունը կատարվել է ազգամիջյան ատելության հողի վրա: